00:00:00

Հայ հանրությունը Հայաստանի, Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդյարովից․ «168 ժամ»

13:10, 25 հունիս 2019 Մամուլ

«168 ժամ»-ը գրում է․ Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Մամեդյարովի հայտարարությունում ուշագրավ է հատկապես հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր տեղակայելու հնարավորությունը։ «Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պետք է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պետք է ավելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի վրա»,- եզրափակել է Մամեդյարովը։ Համանախագահների մարտի 9-ի հայտարարությանը հղում կատարելը պատահական չէ։ Նախկինում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից առաջ և դրանից հետո, համանախագահների կողմից արված հայտարարությունների բովանդակությունը բոլորովին այլ էր, շեշտադրումները՝ նույնպես։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում մինչև 2018թ. փետրվարը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը մշտապես շեշտադրվել է, իսկ ներկա իշխանությունների օրոք համանախագահների ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանն անդրադարձ չի եղել: Այն, ինչի մասին իրենց քննադատություններում անդադար նշում էին ընդդիմադիրները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական գործիչները և փորձագետները, քանի որ նրանք ապրիլյան պատերազմից հետո դա համարում էին Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը։ Եվ երկրորդ, մշտապես նշվել է ժողովրդի ինքնորոշման սկզբունքի մասին, որը ևս այս իշխանությունների օրոք կարծես անտեսվել է։ Ցավոք, հայ հանրությունը Հայաստանի, Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդյարովից և ադրբեջանական լրատվամիջոցներից։ Կողմերին ներկայացված փաստաթղթի մասին առաջինը դարձյալ խոսում է ադրբեջանական կողմը։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպումից հետո 20 րոպե խոսեց ոչնչի մասին։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյոք խոսքը գնում է բացառապես ռուս խաղաղապահների՞, թե՞ նաև այլ ուժերի տեղակայման մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր