00:00:00

2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսևորում Մովսես Հակոբյանը․ «Իրատես»

12:58, 25 հունիս 2019 Մամուլ

«Իրատես»-ը գրում է․ Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսևորում նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ևս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաև Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է): Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը ևս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր