00:00:00

Գրիգոր Բեքմեզյանը չի դառնա ԲԴԽ նախագահ. «Փաստ»

13:40, 22 հունիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կարծես թե ուրվագծվում է, որ իշխանության ներսում նախնական քաղաքական որոշում է կայացվել, որ դատաիրավական համակարգում վեթթինգ իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից, իհարկե, ամբողջությամբ այն ձևավորելուց հետո: Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախօրեին ԱԺ կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանն է դառնալու ԲԴԽ նախագահ
«Փաստի» հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ նման խոսակցություն չի եղել և չի էլ կարող լինել: «Առաջին՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրում են ԲԴԽ անդամները, իսկ մենք դեռևս չունենք ամբողջությամբ ձևավորված բարձրագույն դատական խորհուրդ, և այդ հարցը չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել:
Երկրորդ՝ ըստ օրենսդրության, հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր