00:00:00

Ֆրանսիայում հարձակումների շարքի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 16 մարդ

03:24, 24 մարտ 2018 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հարձակվողը սպանել է երեք և վիրավորել 16 մարդու»,- ասել է Մակրոնը: Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Ֆրանսիայի անվտագնության աղբյուրները հայտարարել են.«Քարքասոն քաղաքում կրակրել են ոստիկաններից մեկի վրա, ինչից 15 րոպե անց Թրեբես քաղաքում զինված մի մարդ սուպերմարկետում պատանդ է վարցրել մի քանի հոգու: Թրեբեսի քաղաքապետի փախանցմամբ պատանդներից երկուսն սպանվել և ութ հոգին ազատվել է: Դեպքի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել, սակայն ասվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը դեռևս պատանդ է պահվում: Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ պատանդառուն հայտնել է ԻԼԻՊ-ի հետ համախոհության մասին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր