00:00:00

10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին

18:03, 20 հունիս 2019 Տնտեսություն

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե օրերս խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը տուգանել է իրեն պատականող բենզալցակայանը՝ հարկային տարում երրորդ անգամ ՀԴՄ կտրոն չտպելու համար։ Դատարանում լրագրողների հետ զրույցում նա հերքեց տեղեկությունը։ Անդրադառնալով բենզինի թանկացմանը, Բեգլարյանը նշեց, որ դա պայմանավորված է միջազգային գներով. «Ցանկալի է, որ միջազգային գներն իջնեն եւ մենք մեր հաճախորդների համար մատչելի գներ սահմանենք, հուսով ենք  մինչեւ ամսվա վերջ, եկող ամսվա սկիզբ միջազգային շուկայում կլինեն փոփոխություններ։ Կա ինֆորմացիա, որ Ամերիկան պետք է հայտարարի իր պահեսները բաց թողնելու մասին, կերեւա 10-15 օրերի ընթացքում»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր