00:00:00

Սամվել Կարապետյանի պայմանը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»

13:43, 20 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տևել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։ Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։ Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին և մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր