00:00:00

Ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն, ԼՀԿ-ն վեթինգի իր նախագիծը կներկայացնի․ «Ժողովուրդ»

13:14, 20 հունիս 2019 Մամուլ

«Ժողովուրդը» գրում է․ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբևէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթինգի մասով: Ավելին՝ Մարուքյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իշխանությու­նը վեթինգի գաղափարը չտապալի: «Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետևաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձևը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզ­բունքներում»,- հայտարարեց Մարուքյանը;

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր