00:00:00

Ինչպես են դեղատան որոշ աշխատակիցներ փող «աշխատում»՝ օգտվելով առիթից

02:13, 24 մարտ 2018

Դեղերը դեղատոմսերով վաճառելու օրենքը ուժի մեջ մտավ, ապա որոշ մասը հետաձգվեց, այն այժմ գործում է փուլ առ փուլ: Ինչպես և նախապես հայտարարվում էր շատ մասնագետների կողմից, այս օրենքը դարձել է նոր կոռուպցիայի առիթ: Հնարամիտները գտել են ելքը, թե ինչպես օգտվեն սրանից ու ավել գումար աշխատեն: Irakanum.am-ին հայտնի է դարձել կոռուպցիան դեպքերից մեկը. Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տարեց մի պապիկ դիմել է դեղատան աշխատակցին, որպեսզի վաճառի իր դեղը, աշխատակիցն էլ ասել է, թե դեղատոմսով միայն կարող է վաճառել: Տղամարդն ասել է, թե անհրաժեշտ է իրեն այդ դեղը, իսկ աշխատակիցն էլ ի պատասխան նշել է, թե հիմա դեղատան տեղադրված տեսախցիկի ներքո չի կարող վաճառել, հետո տուն կբերի: Վաճառողուհին երեկոյան դեղը տարել է համագյուղացու տուն և 2500 դրամ արժողությամբ դեղը վաճառել 5000 դրամով, այսինքն՝ կրկնակի արժեքով: Իսկ սա դեռ հիմա, երբ օրենքը փուլ առ փուլ է գործում...Նման դեպքերը բազմաթիվ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր