00:00:00

ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար

11:51, 08 հունվար 2025 Հասարակություն

Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ նոր չափորոշիչների ներդրման տեսանկյունից և արդեն ունենք նաև որակական արդյունքներ. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ կրթության տեսաչկան մարմնի հետազոտությամբ բարելավվել են ֆունկցիոնալ գրագիտության ցուցանիշները։ «Անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը շուրջ 20 տոկոսով նվազել է։ Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին 64,3 տոկոսից բարձր արդյունք է ապահովել, այսինքն՝ ճիշտ է  պատասխանել 14 հարցերից առնվազն 9-ին»,-ասաց նախարարը։

Ըստ նրա՝ 2024թ.-ին հրապարակվել են Տավուշի մարզի  չափորոշչի փորձարկման 2-ամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները․ «2 տարում 6 ամսով ավելացել է մեր սովորողների կրթական արդյունքը, ինչը միջինում երկու անգամ գերազանցում է այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունավետությանը և, այս իմաստով, ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձը ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր