00:00:00

ՀՔԾ-ն կվերաձևավորվի, կփակվեն կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները․ «Ժողովուրդ»

13:31, 19 հունիս 2019 Մամուլ

Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվե­լու են լքի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և մի­այն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր