00:00:00

Իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի մասին ինֆորմացիա հավաքել․ «Ժողովուրդ»

13:22, 19 հունիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել՝ ներգրավելով նաև տարբեր փորձագետների: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է և առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրների վկայությամբ՝ մինչև դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը, ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որ­պեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին և ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր