00:00:00

ԱԺ պատգամավորները պարգևատրումներից անմասն չեն մնացել․ «Փաստ»

13:10, 19 հունիս 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ պարգևավճար են ստանում ոչ միայն գործադիր իշխանության պաշտոնյաները, այլ նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից թերթի հարցմանն ի պատասխան մասնավորաբար նշել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին. 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստա­ցել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվակա­նի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամ­սական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր