00:00:00

Գևորգ Պապոյանը՝ Հայաստանում գրանցված տնտեսական աճի և մենաշներհների դեմ պայքարի մասին

00:42, 16 հունիս 2019 Տնտեսություն

Խոսելով տնտեսության զարգացման մասին՝ որոշ մասնագետներ նշում են՝ թեև տնտեսական աճի որոշակի ցուցանիշներ գրանցվում են, բայց այդպես էլ թռիչքաձև զարգացում չենք տեսնում այս ոլորտում։
 
Անդրադառնալով այս դիտարկմանը՝  Irakanum.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց․ «ԵՏՄ անդամ երկրներում առաջին չորս ամսվա կտրվածքով գրանցվել է հիմնականում 1-2 կամ 3 տոկոս տնտեսական աճ, իսկ մեզ մոտ՝ 7,1 տոկոս։ Մենք առաջին չորս ամսվա կտրվածքով ԵՏՄ-ում ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրն ենք։ Կարծեմ՝ երկրորդ տեղում Ղրղզստանն է՝ մոտ 5 տոկոսով, այնուհետև ավելի ցածր տոկոսներ են գրանցվել․ 1-2 տոկոս տնտեսական աճ ունեցող երկրներ էլ կան։ Սա, կարծում եմ, լավագույն պատասխանն է բոլոր վատատեսական կարծիք ունեցողներին»։
 
Օրերս հայ-իտալական բիզնես-ֆորումի ընթացքում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները:
 
Հարցին՝ որպես տնտեսագետ՝ կարո՞ղ եք ասել, որ շուկայում իրավիճակը փոխվել է, մենաշնորհները վերացվե՞լ են, պատգամավորը պատասխանեց․ «Մենաշնորհները այն իրավիճակն է, երբ շուկայում այլ մասնակից չկա․ հիմա բնական մոնոպոլիաներ ունենք, օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի դեպքում, դա նորմալ է, իսկ մնացած դեպքերում, օրինակ՝ բենզինի պարագայում կարող ենք ասել՝ շուկայի ամենախոշոր մասնակցի մասնաբաժինը կտրուկ նվազել է․ սա դեռևս մեզ չի բավարարում, բայց շատ լավ արդյունք է։
 
Այս առաջընթացը կա ոչ միայն բենզինի, այլ դիզվառելիքի, շաքարի, բանանի մասով և մի շարք այլ ապրանքների մասով, որոնք ավանդաբար մոնոպոլիզացված են եղել, առաջատարների մասնաբաժինը պակասել է․ սա կարևոր է։ Ասել, որ ամեն ինչ իդեալական է, իհարկե, ոչ, բայց ուղղությունը և գրանցված ցոցանիշներրը նույնիսկ լավ են», - եզրափակեց  պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր