00:00:00

ԲԴԽ գրեթե բոլոր անդամները հրաժարական են ներկայացնելու. Ի՞նչ է ասվել նրանց. «Ժողովուրդ»

13:20, 15 հունիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչեւ այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը եւ Արմեն Բեկթաշյանը: Այսպիսով՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, եւ այս ամենն իրականում խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն: Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան եւ գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր