00:00:00

Կառլա Բրունին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն՝ Սարկոզիին

21:43, 23 մարտ 2018 Աշխարհ

Երգչուհի Կառլա Բրունի Սարկոզին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը,  հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝։ Հիշեցնենք, որ վերջինի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել։ «Ես հպարտանում եմ քեզանով, իմ սե՛ր, որովհետեւ դու հասկանալի ես, դու իրավացի ես, դու ուժեղ ես, հպարտանում եմ, թե ինչպես ես քեզ պահում՝ չնայած այդ ամենին, չնայած ողջ աղտեղությանը»,- գրել է Բրունին Instagrami-ի իր էջում: Հաղորդագրությունը հրապարակված է ֆրանսերեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով: Մարտի 21-ի երեկոյան 25 ժամ հարցաքննությունից հետո՝ քնադադարով, Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրել 2007 թվականին Լիբիայից նրա նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր