00:00:00

Փաշինյանը լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել Արսեն Թորոսյանի հետ․ «Փաստ»

13:30, 14 հունիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ առկա աղմուկի հետ: Ինչպես հայտնի է, Թորոսյանը պատվաստանյութի կիրառման առաջամարտիկներից է: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի զայրույթի պատճառը եղել է մի քանի փորձագետների՝ «Գարդասիլի» կիրառելիության վերաբերյալ տրված գնահատականների հետ, որոնց համաձայն, այդ պատվաստանյութն այդքան էլ հարմար տարբերակ չէ եւ պատշաճ փորձարկում չի անցել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել առողջապահության նախարարությունից: «Մենք հերքում ենք այդ տեղեկատվությունը, նման բան չկա»,-ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հայաստանում գտնվող պատվաստանյութի չափաքանակի պիտանելիության ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, իսկ սպառումն այն ծավալների չէ, ինչ ակնկալվում էր: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը, քանզի անկախ ֆինանսավորման աղբյուրներից, դա կնշանակի «փողերը քամուն տալ»: Այս խնդրի առնչությամբ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք: Համապատասխան ժամկետներում պատասխանը ստանալու դեպքում այն կներկայացնենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր