00:00:00

ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա. «Հրապարակ»

13:10, 14 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունը եղավ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Իշխանությունը գործուն ջանքեր է գործադրում ԲԴԽ-ն ցրելու ուղղությամբ՝ չգիտակցելով, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ավելի վաղ հրաժարական էին տվել Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, իսկ 2 տեղ էլ թափուր էր մինչ այդ։ Հաջորդն Արմեն Բեկթաշյանի հերթն է։ Նրա հրաժարականից հետո ԲԴԽ-ում կմնա 4 անդամ, որոնք հույս ունեն, որ հրաժարականի պահանջ իրենց առաջ չի դրվի, քանի որ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամ պետք է ունենա, որ քվորում լինի։ 4 մնացողներն են Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ քաղաքապետ Մարությանի ընկերը, և Լիպարիտ Մելիքջանյանը։ Անգամ եթե շուտափույթ 2 անդամ նշանակվի, իսկ, հիշեցնենք, ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ բավականին երկար ընթացակարգով, ապա 6 հոգանոց կազմով ԲԴԽ-ն կկարողանա միայն ընթացիկ և նորմատիվային խնդիրներ լուծել, իսկ, ասենք, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների և ԲԴԽ անդամների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 7 անդամ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր