00:00:00

ԲԴԽ-ում պաշտոնանկությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

13:00, 14 հունիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկու­թյան դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսքանով դիմումների շարքը չի դադարի: Չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Ըստ դատական համակարգում տարածված լուրե­րի՝ հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե՝ տան տիրոջ գնալուց հետո մեկը մյու­սին չեն ենթարկվում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր