00:00:00

Իշխանափոխությունը հրապարակում «քցած է լինելու». Փաշինյան

20:44, 23 մարտ 2018

Մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը: ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։  «Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը», - ասաց նա:  Նա նաև ողջունեց Վալոդյա Ավետիսյանին, ով հացադուլ է անում և նստացույց անողներին, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր կլինի 2008 թվականի նման այդքան մարդ հավաքել Ազատության հրապարակում, Փաշինյանն ասաց. «Դա այն հարցն է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել։ Մենք հիմա ասում ենք, որ մեզնից կախվածը կանենք։ Ես իմ քայլը կանեմ, և ով քայլ ունի անելու, թող այդ քայլը անի»։
Փաշինյան նշեց, որ նոր Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ՝ պնդելով, որ ապրիլի 9-17-ը երբ դեռևս Հայաստանը վարչապետ չի ունենա, հետևաբար Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենալու ոչ ԱԱԾ-ի, ոչ էլ ոստիկանության վրա, իսկ նոր կառավարությունն էլ դեռ ձևավորված չի լինելու, ապա հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։  «Կոպիտ ասած, եթե քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինենք՝ էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած է լինելու», և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, ով պատրաստ է այն գնալ վերցնել այդ իշխանությունը, կգնա և կվերցնի», - ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է:
Ինչ վերաբերում է դաշինքի մյուս երկու կուսակցություններին և այն լուրերին, որ շատ հարցերի շուրջ «Ելք»-ում կոնսեսուս չկա, ապա Փաշինյանն ասաց. «Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր որոշումներին: Մյուս շաբաթ ես կներկայացնեմ մեր գործընկերներին մեր գործողությունների ամբողջական ճանապարհային քարտեզը։ Անկախ հետագա իրադարձություններից՝ մենք աշխատանքային մթնոլորտը պահելու ենք»։ Փաշինյանն ընդգծեց, որ երբ գա համապատասխան պահը, ապա բոլոր կուսակցությունները պետք է վճռեն, թե որ կողմում են ուզում լինել. ««Ելք» դաշինքի երկու գործընկեր կուսակցությունների գործողություններն են այն վճռական գործոնը, որոնք հարցը այս կողմ կամ այն կողմ պիտի վճռեն։ Ես կասկած չունեմ, որ մեր գործընկները կանեն իրենցից կապված ամեն ինչ նրանք կանեն ամեն ինչ պրոցեսները ժողովրդավարության, օրինականության հուն տեղափոխելու համար», - նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր