00:00:00

Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է. Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին․ «Հրապարակ»

13:11, 13 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Ճի՞շտ  են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: «Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել և անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։ «Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր