00:00:00

ՊԵԿ պաշտոնյայի զավակի կարիերայի կայծակնային աճը՝ 4 ամսում օպերլիազորից պետի տեղակալ. «Ժամանակ»

14:00, 12 հունիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում։
Դեռևս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հաղթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին` Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թափուր հաստիքի անվան տակ։ Հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ամիսների ընթացքում Նարեկ Զաքարյանը գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ։ Եվ ահա, օրերս՝ հունիսի 3-ին, Նարեկ Զաքարյանը նշանակվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ։
Այսինքն՝ ՊԵԿ պաշտոնյայի զավակի համար գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դառնալու համար պահանջվեց ընդամենը 4 ամիս, մինչդեռ շարքային որևէ այլ աշխատակցի դեպքում տարիներ կպահանջվեին։ Նշենք, որ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր