00:00:00

Կա պոտենցիալ ներդրողների շատ որոշակի շրջանակ. Մհեր Գրիգորյան

19:08, 10 հունիս 2019 Տնտեսություն

Ներդրումներ կան եւ տնտեսությունը զարգանում է, որի մասին խոսում են թվերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երբ լրագրողները խնդրեցին նրան թվարկել մի քանի խոշոր ներդրումներ, նա արձագանքեց. «Խոշոր ներդրումները նախեւառաջ պրոցես են: Այսինքն լուրջ չի լինի, որ ես հիմա ասեմ՝ կոնկրետ այս դեպքը եւ կոնկրետ այս չափով: Ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար է: Ի՞նչ ներդրումների մասին կա խոսք այս պահին. դուք գիտեք, որ մենք կառավարությունում պարբերաբար այդ հարցը քննարկում ենք, կա շատ որոշակի շրջանակ պոտենցիալ ներդրողների եւ կա շատ որոշակի գաղափարներ, որոնց շուրջ մարդիկ աշխատում են: Մոտ ժամանակներում դրանք կամփոփվեն, բայց հիմա չեմ ցանկանա կոնկրետ ընկերությունների մասին խոսել»: Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին, փոխվարչապետն ասաց. «Ես բամբասանքներ չեմ կմեկնաբանելու: Եթե ունեք ավելի կոնկրետ թեզ այդ շարժի շուրջ, կարող ենք քննարկել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր