00:00:00

Norway Chess. Լեւոն Արոնյանը 2 պարտիաներում էլ ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

03:59, 09 հունիս 2019 Սպորտ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Դասական պարտիայի 37-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Նշանակվեց կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որը նույնպես ավարտվեց ոչ ոքի՝ 42-րդ քայլում։ Լեւոն Արոնյանը 4,5 միավորով ընթացիկ չորրորդ տեղում է։ Մրցակարգով դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։ Դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր