00:00:00

Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաեւ Սյունիքի մարզում

14:47, 08 հունիս 2019 Մամուլ

Այսօր՝ հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր