00:00:00

Վարչապետի ռուսերենն ու Զախարովայի ֆեյսբուքյան գրառումը. Ինչու է Փաշինյանը համառորեն ռուսերեն խոսում. «Հրապարակ»

13:59, 08 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, և հուսով եմ՝ նաև օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․ Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»: Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ և հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր