«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՄ-Հայաստան համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» աշխատանքներն ավարտվել են։ Այն պետք է պատրաստ լիներ նախորդ դեկտեմբերին, կես տարի ուշացումով ավարտված «քարտեզը» պետք է ստանար կառավարության որոշման կարգավիճակ, սակայն, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, «քարտեզի» իրավական ուժը մի մակարդակ իջեցվել է՝ այն կկայացվի որպես վարչապետի որոշում, ինչը խանդավառությամբ չի ընդունվել ՀՀ եվրոպական գործընկերների կողմից․ նրանք դա ընկալել են որպես եվրոպական ուղղության անտեսում կառավարության կողմից:
Պատճառը ո՞րն է` վարչապետի որոշումնե՞րն են կարևորվում, թե՞ Ռուսաստանի նկատմամբ զգուշավորություն կա։ «Կարծում եմ, ավելի շատ՝ երկրորդը»,- ասաց ԱԳՆ աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: