00:00:00

«Վերջին վարիանտ». Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղությամբ. «Հրապարակ»

13:10, 08 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։ Եվ օրեցօր անկում արձանագրող վարկանիշը պահելու կամ բարձրացնելու համար վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։
Բացի այդ, այլ միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի և մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։ Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, և երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր