00:00:00

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

00:21, 08 հունիս 2019 Տնտեսություն

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Նախքան այդ վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենց առաջարկները չեն ընդունվել: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենք համահարթ սկզբունքին դեմ չեն եղել, դրականին դեմ չեն եղել, բայց սրանց լոկ ձևական փոփոխություններ են, իրենք դեմ են քվեարկելու: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով էլ՝ նախագծում կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ, և եթե մյուս պատգամավորները դեմ են ամբողջական փաթեթին, ապա դեմ են նաև դրական փոփոխություններին: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, դեմ 32, 0 ձեռնպահ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր