00:00:00

Դատավորների պայմանը. «Ես մեկնում եմ թոշակի, ոչ թե գնում եմ». «Ժողովուրդ»

14:01, 07 հունիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորներին վեթինգի ենթարկելու մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե որքանո՞վ է արդարացի իրենց վեթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել, թե տարիներ շարունակ աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը: Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա և ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչո՞ւ պետք է ազատման դիմում գրեն և հեռանան: Թոշակի գնացող դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր