00:00:00

Աշոտ Մելքոնյանը՝ վրացիների «սև ցուցակում». «Հրապարակ»

13:56, 07 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արևմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող և անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։ Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլև Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Ասել են՝ նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։ Չնայած ակադեմիկոսն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Վրաստանում։ Խմբի անդամները կապվել են Վրաստանում ՀՀ դեսպանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։ 2 ժամ հետո թույլ են տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում բարեկամների տանը։ Հիշեցնենք, Մելքոնյանը ծնունդով Ջավախքից է։ Նրան, փաստորեն, սև ցուցակում են ընդգրկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր