00:00:00

Յոլյանն է՞լ է հրաժարականի դիմում ներկայացնելու. «Փաստ»

13:50, 07 հունիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ օրերս վարչապետը բավականին կոշտ ու խիստ խոսակցություն է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ՝ նրան մեղադրելով բացահայտ անգործության մեջ: Ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանի վրդովմունքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հաշվեքննիչ պալատն իր բուն ֆունկցիայի առումով, այն է՝ չարաշահումների և կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ, գրեթե ոչինչ չի արել: Խոսակցության հիմնական թեմաներից մեկը եղել է հատկապես «Հյուսիս-հարավը»: Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկայում Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու: «Փաստը» տեղեկությունները ճշտելու համար զանգահարեց ՀՀ հաշվեքննիչ պալատ, որտեղից մեզ փոխանցեցին պարոն Յոլյանի տեսակետն այս տեղեկությունների վերաբերյալ. «Այս պահին Հաշվեքննիչ պալատն ամենայն ծանրաբեռնվածությամբ աշխատում է, և պարոն Յոլյանը կատարում է բնականոն գործունեության ապահովման իր հիմնական պարտականությունը: Տեղեկությունը, որ պարոն Յոլյանը պատրաստվում է հրաժարական տալ, չի համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է վարչապետի հետ կոշտ զրույցին, ապա պալատից նշեցին հետևյալը. «Օրերս ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն էր ներկայացնում հենց պարոն Յոլյանը: Լրագրողների՝ իրեն ուղղված հարցերից մեկում նա անդրադարձավ կառավարության և հատկապես վարչապետի հետ աշխատանքին: Նա նշել է, որ պալատի գործունեության հետ կապված տարաբնույթ հարցեր են քննարկվել վարչապետի հետ, և վարչապետը տվել է հարցերի դրական պատասխան: Գործադիր իշխանությունը և Հաշվեքննիչ պալատն ակտիվ աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պարոն Յոլյանն ու վարչապետը կոշտ զրույց երբեք չեն ունեցել: Վարչապետը միշտ կարևորել է կառույցի նշանակությունը, նրա վերաբերմունքը եղել է կառուցողական և դրական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր