00:00:00

«Զոն նայողների» օպերացիա. Նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ». «Հրապարակ»

13:02, 07 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել և տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: «Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր