Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի միջազգային մրցաշարում հաղթեց Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ Norway Chess մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մամեդյարովն էր: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: