00:00:00

Փաշինյանի գնահատականները հարցեր են առաջացրել ՀՀ-Արցախ հարաբերություններում. «Հրապարակ»

13:43, 06 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի որոշ գնահատականներ դարձյալ հարցեր են առաջացրել մեր երկու պետությունների հարաբերություններում։ Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստիպված է եղել հարցազրույց տալ՝ ասելով․ «Ե՛վ հիմա, և՛ նախկինում ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ․․․ Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր