00:00:00

Մեսսի․ Միջնեկ որդիս Ռեալի երկրպագու է

04:00, 06 հունիս 2019 Սպորտ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է որդիների՝ Տիագոյի և Մատեոյի ֆուտբոլային նախասիրությունների մասին։ «Տիագոն ոչ մի խաղ բաց չի թողնում։ Մատեոն էլ է շատ ֆուտբոլ սիրում և մշտապես տարբեր խաղաշապիկներ է հագնում։ Վերջերս տանը ֆուտբոլ խաղալիս նա ասաց ինձ․ «Ես «Լիվերպուլի» կողմից եմ, որը հաղթել է քեզ»։ «Վալենսիայի» հետ էլ էր նույն պատմությունը․ ««Վալենսիան» հաղթել է քեզ, ես «Վալենսիան» եմ»։ Երբ միասին ֆուտբոլ ենք դիտում, Մատեոն ուրախանում է, երբ «Ռեալն» է գոլ խփում։ Նա «Ռեալի» երկրպագու է»,- Մեսսիի խոսքը մեջբերել է TyC Sports-ը։ Մեսսին և նրա կինը՝ Անտոնելա Ռոկուցոն դաստիարակում են 3 որդիների՝ ավագ որդին Տիագոն է, միջնեկը՝ Մատեոն, իսկ փոքրը՝ Չիրոն։ Տիագոն և Մատեոն սովորում են «Բարսելոնայի» ակադեմիայում՝ մասնակցելով կատալոնական ակումբի աշխատակիցների երեխաների համար նախատեսված հատուկ կուրսերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր