00:00:00

Սերժ Սարգսյանն առաջ է գնում «հուշիկ քայլերով». Նա սպասում է Արցախյան հարցում զարգացումներին. «Իրատես»

13:42, 04 հունիս 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։ Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթև անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։ Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։ Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը։ «Որքան էլ Փաշինյանն իրեն դուրս դնի հարցի կարգավորումից, միևնույն է, նա է փաստացի բանակցություններ վարողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր