00:00:00

ԵԼ եզրափակչում փոխարինվելուց հետո Օզիլը վիրավորել է Էմերիին

03:59, 04 հունիս 2019 Սպորտ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսիի» հետ խաղում (1-4) վիրավորական արտահայտություն է արել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հասցեին։ Hurriyet-ը հաղորդում է, որ 77-րդ րոպեին փոխարինվելուց հետո զայրացած Օզիլն Էմերիին ասել է «Դու մարզիչ չես»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմերին Օզիլի հետ կապված ծրագրեր չունի և ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել նրա տրանսֆերը։ Օզիլի՝ «Արսենալից» հեռու հարցում խոչընդոտ կարող է լինել այն հանգամանքը, որ շատ ակումբներ պատրաստ չեն 30-ամյա ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան նա ստանում է լոնդոնյան ակումբում՝ տարեկան 20,3 միլիոն եվրո։ Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Օզիլը մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր