00:00:00

Արցախի հավաքականը զիջեց Չամերիայի ընտրանուն

01:58, 04 հունիս 2019 Սպորտ

Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում 2-րդ խաղային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության հավաքականը 4:1 հաշվով պարտվեց Չամերիայի ընտրանուն:  Մարտունու մարզադաշտում կայացած հանդիպմանը Արցախի թիմի միակ գնդակը 59-րդ րոպեին հեղինակել է Լևոն Գրիգորյանը: Խմբի մյուս խաղում Աբխազիայի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով առավելության է հասել Սապմիի թիմի նկատմամբ: Բ խմբում ընդգրկված Արևմտյան Հայաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթել է Մեկեի լանդի ընտրանուն: Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Զավեն Բադոյանը, Դավիթ Հովսեփյանը, Վարդան Բակալյանը, Դավիթ Մինասյանն ու Արման Ասլանյանը: Հարավային Օսիայի թիմն էլ 2:1 հաշվով առավելության է հասել Պադանիայի ընտրանու նկատմամբ: Երկու տուրից հետո Ա խմբում 6 միավորով առաջատարը Աբխազիայի հավաքականն է, երկրորդ և երրորդ տեղերը 3-ական միավորով կիսում են Չամերիայի և Արցախի ընտրանիները: Խմբի հետնապահը Սամպիի թիմն է, որը երկու պարտություն է կրել: Բ խմբում 6 միավորով առաջատարը Հարավային Օսիայի հավաքականն է, Արևմտյան Հայաստանի և Պադանիայի հավաքականները 3 միավորով կիսում են երկրորդ և երրորդ տեղերը:  Սեկեի լանդի հավականը դեռ միավոր չունի և եզրափակում է աղյուսակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր