Իսրայելի գաղտնիության մասին օրենքի համաձայն՝ անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն համաձայնությամբ եւ այն նպատակներով, որոնց համար դրանք փոխանցվել են:
«Իշխանությունները մտադիր են պարզել, թե արդյոք Իսրայելի քաղաքացիների անձնական տվյալները ապօրինի օգտագործվել են այնպիսի ձեւով, որոնք խախտում են նրանց անձնական կյանքի իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ: Վերջին օրերին Facebook-ը լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի համաձայն բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ: