Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի պատրաստվում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Տայանին ասել է ԵՄ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ոչ»,- համապատասխան հարցին պատասխան է Տայանին: Պուտինը մարտի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվել է՝ ստանալով ընտրողների ձայների 76 տոկոսը: