00:00:00

Ապաստան. ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են. «Ժամանակ»

13:54, 31 մայիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին և ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները: Սա անմիջական կապ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելու ՌԴ իշխանությունների որոշման հետ: Հայ պաշտոնյաները համարում են, որ ՌԴ քաղաքացիությունը հուսալի պաշտպանություն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական և քրեական հետապնդումներից պաշտպանվելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր