00:00:00

Խուզարկություն՝ Գագիկ Բեգլարյանի եղբոր տարածքում. «Հրապարակ»

13:26, 31 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, այդ թվում՝ ձեր նշված անձին պատկանող տարածքում»: Մենք տեղեկություն ունենք նաև, որ Բեգլարյանը սույն գործի շրջանակներում առաջիկայում մեղադրյալի կարգավիճակ կստանա, թեև ինքը՝ Բեգլարյանը, դա հերքում է։ Անցած ամիս նա վկայի կարգավիճակում հարցաքննության է կանչվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր