00:00:00

Արսեն Թորոսյանը կլքի՞ պաշտոնը. Նա Աննա Հակոբյանի հետ տարաձայնություննե՞ր ունի. «Հրապարակ»

13:10, 31 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը»: Հիմնադրամում, եթե մեղմ ասենք, «չեն հասկացել», արդյունքում հարաբերությունները բավականին լարված են։ «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են` շատ»: Կարծո՞ւմ եք. քննարկումներ չե՞ն ընթանում «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին առողջապահության նախարար նշանակելու ուղղությամբ։ «Ե՞վ»: Եվ` Դուք պատրաստվո՞ւմ եք լքել Ձեր պաշտոնը։ «Որևէ խնդիր, կարծում եմ, չկա, ամեն բան շատ հարթ ընթանում է»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր