00:00:00

Ծիծեռնակաբերդի խճուղում ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի. Աշխատանքը կտեւի 4-4,5 տարի

18:24, 30 մայիս 2019 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Եղիշե Տերտերյանը՝ նշելով, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին: Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով: Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է: Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում: Եղիշե Տերտերյանը նշեց, որ շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր: Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր