00:00:00

Հայաստանի տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Նիկոլ Փաշինյան

16:20, 30 մայիս 2019 Տնտեսություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 27-ին ԱՎԾ-ն հրապարակել է ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։ «Պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով, ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով», - ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ ըստ հրապարակված տվյալների, ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ «Եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ ենք ունենում», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն ունի լավ տրամադրություն։ «Մեր խնդիրն է, ինչպես և նախանշել էինք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 13, 2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր։ «Համոզված եմ, որ այս ցուցնաիշները կլավանան, ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16,2 տոկոսով։
«Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է, երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված, որոշակի մտահոգիչ միտումներ կային ու ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել», - ընդգծեց Փաշինյանը։ Նա ասաց, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա։ «Կարծում եմ՝ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա», - ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր