00:00:00

Փաշինյանի առջև դրե՞լ են Վանեցյանի նպատակահարմարության հարցը. «Հրապարակ»

13:49, 30 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձևավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»: Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցումային արդարադատության խորհրդարանական կուրացիան դրված է Լիլիթ Մակունցի վրա։ «Հա, մենք էլ փոքր-ինչ զարմացանք, որովհետև «դասական» առումով մշակույթն է Լիլիթի մեջ. միգուցե` մնացածներիս չեն վստահում, դրա համար»: Իսկ ճի՞շտ է, որ վարչության նիստերից մեկում սորոսականների թևը, որոնցից շատերն են մասնակցում քասթինգին, շատ կոշտ, Փաշինյանի առջև դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցը, ասել, որ իրենք չեն վստահում նրան, և շատ ուղիղ պահանջել վերջինիս աշխատանքային նպատակահարմարության խնդիրը վերանայել։ Փաշինյանը ոչինչ չի ասել, ինչը շատ է ոգևորել սորոսականներին, վերջիններս էլ ավելի են առաջացել` դնելով ուրիշների հրաժարականի հարցը։ «Չեմ պատասխանի այդ հարցին»: Ու հատկապես դրանից հետո է Դանիել Իոաննիսյանը սկսել աջ ու ձախ ինտերվյուներ տալ` Վանեցյանին մեղադրելով բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ։ «Մի գայթակղեք, միևնույն է՝ չեմ պատասխանի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր