00:00:00

ԵՊՀ-ում խմորումները շարունակվում են. ԿԳՆ-ն ռեկտորի իր թեկնածուն ունի, բուհը՝ իր. «Փաստ»

13:35, 30 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար: Ըստ տեղեկությունների, Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաև բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն, ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաև Վահե Հովհաննիսյանի անունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր