00:00:00

Հակասական տեղեկություններ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից. Ինչ է թաքցնում իշխանությունը. «Հրապարակ»

13:10, 30 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել և վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու։ Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին ետին պլան մղելով Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տևել։ Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել և ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր