00:00:00

Հայաստանի վարչապետը կմասնակցի ՊՄՏՀ-ին․ Պեսկովը հաստատել է

16:11, 29 մայիս 2019 Աշխարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի  քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք սպասում ենք ՀՀ վարչապետին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե օտարերկրյա առաջնորդներից, բացի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, ով է մասնակցելու  ՊՄՏՀ-ին: «Մնացածին (առաջնորդներին) ես հիմա չեմ նշի, քանի որ դեռ վերջնական չի հաստատվել նրանց մասնակցությունը»,- հավելել է Պեսկովը:
ՊՄՏՀ-ն կանցկացվի հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են  «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր