00:00:00

«Բերդով էլ անցա». Մանրամասներ Քոչարյանի և նրա աջակիցների միջև փակ հանդիպումից. «Հրապարակ»

12:41, 29 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. « Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում», բավականին կարճ է տևել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Նաև ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։
Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, և Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր